Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Մեկին գուցե դուր է գալիս հին երկաթե դուռը, մյուսին` այսօրվա տեղադրածը»

«Մեկին գուցե դուր է գալիս հին երկաթե դուռը, մյուսին` այսօրվա տեղադրածը»
13.05.2015 | 14:49

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճի վերանորոգման ու վերազինման աշխատանքները հավանաբար կսկսվեն ամռան ամիսներին և կտևեն չորս ամսից ոչ պակաս: Ինչը չի նշանակում, թե սունդուկյանցիները գնալու են արձակուրդի:

Այս մասին «Իրատեսին» տեղեկացրեց թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի պետ Վահե Մելիքյանը: Նրա խոսքով` այդ ընթացքում կսկսի թատրոնի հյուրախաղերի շրջանը, կմեկնեն տարբեր քաղաքներ, շրջաններ:
Վահե Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ մայր թատրոնի վարչական շենքը հիմնովին վերանորոգվել է, ներքին հարդարման աշխատանքները ավարտվել են:
Ոմանք ասում են, որ ավելորդ ճոխություններ են, հին Սունդուկյանն ավելի լավն էր`նկատեցի:
«Մարդիկ տարբեր ճաշակի տեր են, մեկին գուցե դուր է գալիս երկաթե հին դուռը, մյուսին`այսօրվա տեղադրածը: Բայց ինչ ճաշակի տեր էլ լինեն, դեռ մուտքից կտեսնեն, որ սա այլ օջախ է, իրոք մշակույթի օջախ է, նախկինի նման հիվանդանոց չի հիշեցնում: Մոնոտոն չեն գույները: Կաթնագույնին փոխարինել են տաք գույները, հատակը լամինապատված է և այլն»:
Զրուցակիցս նշեց նաև, որ ներքին հարդարման աշխատանքներն արվել են թատրոնի տնտեսության հաշվին: Ավստրիական «Էրստե» բանկի տրամադրած վարկը միայն դահլիճի համար է: Դա միջպետական ծրագիր է, ոչ մի կապ չունեի ներքին վերանորոգման հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ